Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշը մասնակցել է «Բարի Գալուստ Հայաստան» տոնավաճառին

01.12.2019

Նոյեմբերի 30֊ին տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարարության «Բարի Գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված ամանորյա բարեգործական տոնական ցուցահանդես-վաճառքը։ Տոնավաճառին մասնակցել է նաև Տավուշի մարզը։ Առանձին տաղավարով ներկայացվել են մարզում արտադրվող արտադրանքները։ Մարզը ներկայացրել է "Տավուշի հոգևոր վերածնունդ" հիմնադրամի տնօրեն Արմինե Թումանյանը։

«Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիան արդեն 10 տարի կազմակերպում է ամանորյա բարեգործական տոնավաճառ, որի հասույթն ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի:

Այս տարի տոնավաճառից հավաքված գումարը կհատկացվի «ուղեղի կաթված» ախտորոշմամբ փոքրիկների ծնողների մասնագիտական կրթությանը:

Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը պետք է ուղղվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրին և հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը:

Տոնավաճառին մասնակցել են Հայաստանում հավատարմագրված 13 դեսպանատների ներկայացուցիչները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10