Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այց Ջուջևան համայնք

01.12.2019

Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է Ջուջևան համայնք։ Ջուջևանում մարզպետը ծանոթացել է համայնքում այս տարի կատարված աշխատանքներին և այն խնդիրներին, որոնց պետք է շուտափույթ լուծում տալ։ Հայկ Չոբանյանը շրջել է համայնքում, այցելել է մանկապարտեզ, դպրոց և կաթի վերամշակման արտադրամաս։

Մարզպետը ծանոթացել է դպրոցի շենքային պայմաններին։ Ջուջևանի դպրոցը, ունենալով ջեռուցման համակարգ, տաքացվում է փայտով։ Այս խնդիրը նույնպես շուտով կլուծվի։
Այցի ընթացքում ամփոփելով անցնող տարին, քննարկվել են նաև գալիք տարվա պլանները, առաջնային խնդիրները։

Կաթի վերամշակման արտադրամասում Հայկ Չոբանյանը ծանոթացել է արդեն իսկ կատարված աշխատանքներին։ Արտադրամասը շահագործման կհանձնվի 2020թ․ ապրիլին։ Գործարանն ունենալու է կաթի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումներ: Ըստ նախնական հաշվարկների մարզից օրական կհավաքվի նվազագույնը 10 տ-15 տ կաթ։

Հիշեցնենք նաև, որ Նոյեմբերյանի ու մարզի մյուս համայնքներից գրեթե 400 տնտեսություն ներգրավվելու է ծրագրում, իսկ գործարանում և անասնաբուծարանում նախնական աշխատելու է 27 մարդ: Կաթը գյուղացիական տնտեսություններից նախատեսել են գնել 1 լիտրը 170 դրամով: Արտադրանքը վաճառվելու է ռուսական շուկայում, որի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 3 տարի առաջ, այնուհետև կընդլայնեն աշխարհագրությունը ԵՄ երկրներ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10