Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և «Digitain» ընկերության բաց նորարարության ու մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանի հետ

30.11.2019

Այսօր` նոյեմբերի 30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեծ դահլիճում ԳՏՏԿ Տավուշի և ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ հանդիպեցին ԳՏՏԿ գործադիր տնօրեն, «Ձեռնարկատիրությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը և «Digitain» ընկերության բաց նորարարության և մարքեթինգային հաբի ղեկավար Մարիամ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում տեղեկատվական տեխնոլոգիաների խթանման, զարգացման հնարավոր ուղիները, հատկապես նշվեցին ԳՏՏԿ ծրագրավորման դասընթացների արդյունքները: Քննարկվեց նաև մարզում ձեռներեցության, ստարտափների ձևավորման, իրականացման կարևորությունը և «ԴիջիԹաուն» նախագծը:

Հանդիպման երկրորդ հատվածն ավելի ինտերակտիվ էր. ներկաները հնչեցրին իրենց հուզող հարցերը, առաջարկները, դրանք քննարկվեցին և ստացան ընդգրկուն պատասխաններ: ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հայտնեց նաև երկար սպասված լավ լուրերից, այն է` դասընթացն ավարտելուց հետո ԳՏՏԿ ուսանողները հնարավորություն կունենան հենց Իջևանում անցնել ինթերնշիփեր` համագործակցելով ոլորտի խոշորագույն ընկերությունների հետ:

Նշենք նաև, որ Մարիամ Փաշինյանը նոյեմբերի 23-24-ին տեղի ունեցած «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովի շրջանակներում դարձավ բարի կամքի դեսպան (Goodwill ambassador)՝ աջակցելու EIF-ին, GITC-ին՝ մարզերում տեխնոլոգիաների զարգացման և տեխնոլոգիական առաջընթացը Երևանից, Գյումրիից դեպի մարզեր ուղղորդելու համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45