Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկ Չոբանյանն այցելել է Ոսկեպար համայնք

29.11.2019

Մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այց էր կատարել Ոսկեպար համայնք։ Մարզպետն այցելել է Ոսկեպարի դպրոց, նախակրթարան, մշակույթի տուն։ Հայկ Չոբանյանը ծանոթացել է դպրոցի և մշակույթի տան շենքային պայմաններին։

-Ես շատ մեծ տեղ եմ տալիս դպրոցին և համարում եմ, որ դպրոցը համայնքի "թիվ 1" հաստատությունն է։ Այդ "թիվ 1"֊ը պետք է դպրոցի որակը լինի, պայմանները լինեն, ուսուցչի սոցիալական ու կենցաղային պայմանները լինեն։ Համոզված եմ, որ տարեցտարի լուծելու ենք այդ խնդիրը։ Ես ցանկանում եմ, որ ավելի ստեղծարար ու համարձակ լինեք և նույն ձև դաստիարակեք երեխաներին,- ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Չոբանյանը։

Այցելության ընթացքում ամփոփվել է տարին, քննարկվել են գալիք տարվա պլանները։

Այնուհետև մարզպետն այցելել է Ոսկեպարում գործող չորանոց։ Չորանոցն այս տարի մթերել է մոտ 10-11 տոննա միրգ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 15:30:43