Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՄ-ն Տավուշում կիրականացնի գյուղատնտեսությունը զարգացնող խոշոր ծրագիր

27.11.2019

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները։

(EU-GAIA) Եվրամիության կողմից ֆինանսավորվող ամենամեծ գյուղատնտեսական աջակցության ծրագիրն է Հայաստանում, որը համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից:

Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում ընդհանուր և համաչափ ներառական աճի իրականացմանը նպաստելը՝ խթանելով կանաչ գյուղատնտեսության սկզբունքները և ավելացնելով տեղական արտադրանքի հավելյալ արժեքը։

Ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը ներկայացրել է Տավուշի մարզում ծրագրի մեկնարկը։ Մարզային գրասենյակը գտնվում է Վանաձորում։ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հիմնական ուղղությունները դաշտավարությունն է, պտղաբուծությունը, բուսաբուծությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տավուշում հնարավոր համագործակցության ուղղությունները և զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ օրգանական գյուղատնտեսության զարգացումը և ոչ ավանդական բույսերի և բնմաթերքի արտադրությունը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10