Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ՝ Հայկ Չոբանյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմբուդսմենին և ոլորտի աշխատակիցներին
26.11.2019
Հարգելի պարոն Թաթոյան, շնորհավորում եմ Ձեզ եւ Գրասենյակի ողջ անձնակազմին' ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ։
Մեր պետության' քայլ առ քայլ զարգացման ընթացքի մեջ անգնահատելի է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներդրումը։ Ամենադժվար տարիներին Օմբուդսմենի ինստիտուտը հաճախ եղել է միակ օազիսը պետական համակարգում, որտեղ չի խեղդվել եւ պաշտպանվել է արդարության եւ օրինականության ձայնը։Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների առաջատարի Ձեր առաքելության մեջ մաղթում եմ հաջողություններ։