Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացել է Սրբազանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը

22.11.2019

Նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի «Միտք և բանք» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Շնորհանդեսի ընթացքում ուսանողները ներկայացրին Սրբազանի գրած բանաստեղծությունները։ Վերլուծություններով հանդես եկան Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, մասնաճյուղի դասախոսները։

«Միտք և բանք» գիրքը բաղկացած է երեք ենթավերնագրերից՝ «Վերլուծական», «Մտորումներ» և «Հարցազրույցներ», որտեղ ներկայացված են Սրբազանի հանրային և հովվական կյանքում կատարած ամենատարբեր անդրադարձները:

Գրքում աստվածաբանականից, հովվականից և ազգային-հասարակականից բացի անդրադարձ է կատարվում նաև արդի հասարակական խնդիրներին և հիմնահարցերին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45