Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
22.11.2019
Նոյեմբերի 25-ին, ժամը 17.00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու արտահերթ նիստ, հետևյալ օրակարգով.
1. Իջևանի քաղաքային զբոսայգու բարեկարգման և նոր նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքների մասին:
2. «Իջևան քաղաքի Ղարագյոզյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների» ներդրումային ծրագրի 2019թ-ին կատարվելիք աշխատանքների շրջանակներում ճանապարհի երթևեկելի մասի բազալտե սալիկապատումը ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու մասին: