Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
21.11.2019
Նոյեմբերի 27-ին, ժամը 10․00-ին Խաշթառակի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը, հետևյալ օրակարգով․
1. Խաշթառակ համայնքի սեփականություն հանդիսացող վարձակալական, գյուղատնտեսական հողերի վարձավճարի տարեկան չափը սահմանելու մասին։
2. 2020թ․ համար Խաշթառակ համայնքի մանկապարտեզ ՀՈԱԿ կազմակերպություն հաճախող երեխաների վարձավճարների և կիրառվող զեղչերի չափերը հաստատելու մասին։
3. 2020թ․ համար Խաշթառակի համայնքապետարանի ենթակայության շենք շինություններից վարձակալությամբ տարածք հատկացնելու դեպքում վարձավճարի չափը սահմանելու մասին։
4. 2020թ․ համար Խաշթառակ համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանեու մասին։
5. Խաշթառակի համայնքապետարանի և ենթակա կազմակերպության/մանկապարտեզ ՀՈԱԿ/ գույքագրման տարեկան արդյունքները հաստատելու մասին։
6. Խաշթառակ համայնքի Հրապարակի փողոց, 1-ին փկղ․, թիվ 1/5 հասցեի խանութը և վերջինիս սպասարկման 29․47 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին։
7. Խաշթառակ համայնքի 17-րդ փողոց, 4-րդ փակուղի, թիվ 22 հասցեում գտնվող ջրային նպատակային նշանակության հողամասը թփուտներից, մացառներից, քարակույտերի թափոններից մաքրելու առաջարկությանը հավանություն տալու մասին։