Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

"ԵՎ միտք, և սեր, և երգ"

19.11.2019

Նոյեմբերի 15֊ին Իջևանի քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ "ԵՎ միտք, և սեր, և երգ" խորագրով միջոցառում՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150֊ամյակին։

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից, որոնք իրենց մեջ ներառում էին տեսաֆիլմեր, որտեղ ներկայացված էին Կոմիտասի և Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները, բեմական֊ թատերական մոնոներկայացումներ, երաժշտական և պարային համարներ ։ Մշակույթի տան նախասրահում ցուցադրված էին Իջևանի "Վերնատուն " պատկերասրահի կողմից տրամադրված հայ նկարիչների գործեր՝ նվիրված Հայաստան աշխարհին, գյուղական բարքերին ու կենցաղին։

Պարային համարներով և կատարումներով հանդես եկան անհատ կատարողներ, Իջևանի ավագ դպրոցի սաները, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները, Իջևանի արվեստի դպրոցը՝ իր "Գարուն" պարային համույթով, երաժշտական դպրոցը , "Ren" պարային ստուդիան, " Bemels" ստուդիայի Իջևանի մասնաճյուղը , "Ուրվագիծ" պարային համույթը, Ավանդույթ " ՓԲԸ֊ն, Հայ առաքելական եկեղեցու հովվական առաջնորդարանը Իջևանի պատմաերկրագիտական թանգարանը, ՍՕՍ մանկական գյուղը։

Միջոցառումը կազմակերպել էր Իջևանի մշակույթի տան գեղարվեստական ղեկավար Օլյա Օհանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57