Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նավուր գյուղում մի շարք ծրագրեր են իրականացվել

19.11.2019

Տավուշի մարզի Նավուր գյուղում Բերդի համայնքապետարանի և 11 կազմակերպությունների («Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցություն», «Շեն» ՀԿ, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, «Զարգացման սկզբունքներ» ՀԿ, «ՀՕՖ», «Վորլդ Վիժն Հայաստան», «Դասավանդիր Հայաստան», «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամ, «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն», «Հայկական կարիտաս», «Դիակոնիա» կազմակերպություն) միջոցով, «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում, իրականացվել են մի շարք ծրագրեր։

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամի կողմից վերանորոգված ֆուտբոլի և բասկետբոլի մարզադաշտերի բացումը, գործարկվել է խմելու ջրի նոր ջրագիծը, ՀՕՖ-ի կողմից համայնքին տրամադրվել է գյուղտեխնիկա՝ կարտոֆիլահան, կարտոֆիլացան, սրսկիչ և շարքացան։

Նավուր գյուղի խմելու ջրի ներքին ցանցի 5․2 կմ վերանորոգումն իրականացրել են «Շեն» ՀԿ-ն, «Հայկական կարիտասը» և «Դիակոնիա» կազմակերպությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10