Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմսվիսբանկը պտղատու այգի է հիմնել Սևքարի դպրոցին հարող տարածքում
19.11.2019
Արմսվիսբանկի աշխատակիցները նոյեմբերի 16-ին Տավուշի Սևքար համայնքի դպրոցի հարակից 6500 քմ տարածքում հիմնել են պտղատու այգի։ Արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 500 ծառերի տնկման աշխատանքները կազմակերպվել են Արմսվիսբանկի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ։ Այս ծրագրով փաստորեն վերականգնվել է դեռ խորհրդային տարիներից այս կողմ չմշակված՝ դպրոցի այգին։
Մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:
Բացի ծառատունկից, նաև իրականացվել են այգու հիմնման նպատակով անհրաժեշտ նյութերի ձեռք բերման և տարածքի պարսպապատման, մաքրման, բարեկարգման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ամբողջական ֆինանսավորումն իրականացվել է Արմսվիսբանկի կողմից:
Այգու հիմնման աշխատանքներին, բացի բանկի աշխատակիցներից, ակտիվ մասնակցել են նաև Տավուշի մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի և դպրոցի աշխատակազմերը, ինչպես նաև համայնքի բնակիչներն ու աշակերտները:
Նույն օրը դպրոցում կազմակերպվել էր "Հայրենադարձ պատանին" թեմայով միջոցառում, որի թեման հայրենի հողն է, օտար երկրներից ներգաղթը։
«Այգու հիմնումը եղել է մեր տարիներով սպասված երազանքը, որն Արմսվիսբանկը և Տավուշի մարզպետարանը մեզ պարգևեցին շատ անակնկալ և բաղձկալի նվերի տեսքով, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ինչպես նաև բանկի, համայնքապետարանի և մարզպետարանի ողջ անձնակազմին»,-ելույթ ունենալով, ասաց Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը:
Արմսվիսբանկն այս նախաձեռնությունը պլանավորած է եղել դեռևս 2-3 ամիս առաջ, պայմանավորված բանկի հիմնադրման 15 ամյակով։ Բանկի ու Մարզպետարանի արդյունավետ համագործակցության արդյունքում որպես մրգատու այգու հիմնման նպաստավոր տարածք ընտրվել է Սևքարի միջնակարգ դպրոցի հարող տարածքը:
«Կանաչ» տնտեսության ֆինանսավորմումը Արմսվիս բանկի ռազմավարական ուղղություններից է։