Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Մեր նպատակն է, որ Տավուշում ապրող քաղաքացին և ձեռներեցը հաջողի»․ Հայկ Չոբանյանը հանդիպել է մարզի բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ

13.11.2019

Նոյեմբերի 11-ին Հայկ Չոբանյանը հանդիպել է մարզի բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիների, մասնավորապես՝ ձեռնարկատիրական գործունեության արդյունքում անհաջողության մատնված և վարկային մեծ բեռի տակ ընկած անձանց վարկային պատմությունները։ Հայկ Չոբանյանն առաջարկել է ներել այդ քաղաքացիների տույժերն ու տուգանքները և նշված վարկային բեռից ավելի արտոնյալ պայմաններով ազատվելու հնարավորություն տալ։ Քննարկվել են նաև մարզում տրամադրվող գյուղատնտեսական վարկերի ծավալների հետ կապված խնդիրները։

-Մենք բոլորս նույն գործն ենք անում, և մեր նպատակն է, որ Տավուշում ապրող քաղաքացին և ձեռներեցը հաջողի։ Այս առումով մենք շատ հարուստ չենք և չենք կարող լինել, որովհետև բնակչության ընդամենը մի փոքր մասն է, որ ի վիճակի է և ունի համապատասխան ձիրք, համարձակություն՝ ձեռներեցությամբ զբաղվելու։ Այդ իսկ պատճառով կարևորում եմ ձեռնարկատիրական գործունեության համար տրամադրվող վարկերը, մասնավորապես՝ բիզնես վարկերը, որին մասնակցում է նաև պետությունը՝ սուբսիդավորելով տոկոսները։ Մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքացիներին հնարավորություն տանք զարգացնել իրենց բիզնեսները։

Որքան էլ հասկանում ենք, որ շատ-շատերը գտնվում են վարկային բեռի տակ, չունեն համապատասխան գրավի առարկա, մենք պետք է փորձենք համատեղ ուժերով, երաշխիքներով, երաշխավորներով գտնենք ճանապարհն այս մարդկանց համար։ Այս մարդիկ մեր ամենաթանկ ռեսուրսն են, և մենք պետք է անհատական ուշադրություն դարձնենք նրանց,-իր խոսքում նշել է մարզպետ Հայկ Չոբանյանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10