Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Մեր Տավուշը» խորագրով շաբաթօրյակի ու ծառատունկի ընթացքում Տավուշի մարզում տնկվել է մոտ 1600 ծառ
10.11.2019
Նոյեմբերի 9-ին Տավուշի մարզում տեղի ունեցավ «Մեր Տավուշը» խորագրով շաբաթօրյակ ու ծառատունկ։ Ամբողջ Տավուշի մարզում տնկվել է մոտ 1600 ծառ։
Շաբաթօրյակին իրենց մասնակցությունն են ունեցել բոլոր համայնքները, ինչպես նաև Գերմանական Կարմիր Խաչ (ԳԿԽ) Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային (ԲՎԵԿ) ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը և կամավորներ, ովքեր աշխատանքներ են իրականացրել Քանդակագործների այգում։ Գերմանական Կարմիր Խաչ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային ներկայացուցիչ Մովսես Պողոսյանն այգում բացօթյա ճաշ է հյուրասիրել ներկաներին և կամավորներին։
Շաբաթօրյակի ընթացքում մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է մի շարք տարածքներ, ծանոթացել է կատարվող աշխատանքներին։ Հայկ Չոբանյանը մարզպետարանի մոտակա տարածքում տնկել է հիմալայան մայրի։ Նույն տարածքում տնկվել են նաև մշտադալար թփեր։
Մարզպետն այցելել է Իջևանում գտնվող ամենահին մանկապարտեզը, որն արդեն 50 տարեկան է։ Ծանոթացել է մանկապարտեզի շենքային պայմաններին, առկա խնդիրներին։ Այնուհետև մանկապարտեզի բակում տնկել է ծառ։