Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցողական դասընթացներ և պացիենտների ընդունելություն Տավուշի մարզում

08.11.2019

2019թ․ նոյեմբերի 7-ին Իջևան և Դիլիջան, իսկ նոյեմբերի 8-ին՝ Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի» մասնագետների կողմից իրականացվեց արտագնա ուսուցում՝ դասախոսությունների և պացիենտների ուսուցողական ընդունելության ձևով։

Դասախոսություններ կարդացին և պացիենտների ընդունելությունն իրականացրին պրոֆեսորներ Կ․ Ռ․ Բաբայանը, Խ․ Մ․ Խաչիկյանը, դոցենտ Մ․ Ռ․ Սահակյանը, բժիշկներ Հ․Ա․ Հովհաննիսյանը, Դ․ Ա․ Հարությունյանը, Լ․ Ս․ Կիրակոսյանը, Տ․ Ս․ Գևորգյանը, Շ․ Վ․ Կարապետյանը, Ս․ Ա․ Հակոբյանը և Ն․ Բ․ Մելքոնյանը։

Արտագնա ուսուցման դասախոսությունների և պացիենտների ուսուցողական ընդունելության կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են կենտրոնի տնօրեն Մ․ Սահակյանը, փոխտնօրեն Ս․ Վարդանյանը, Տավուշի մարզպետի խորհրդական Ա․ Գրիգորյանը և Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ․ Տիգրանյանը։

Դասախոսություններին և պացիենտների ուսուցողական ընդունելությանը մասնակցեցին Տավուշի մարզի մաշկաբանները, ընտանեկան բժիշկները, այլ մասնագիտությունների բժիշկներ և բուժքույրեր։ Բազմաթիվ պացիենտներ ստացան անհրաժեշտ նեղ մասնագիտական խորհրդատվություններ, ինչպես նաև նշանակվեցին բուժման կուրսեր։

Այնուհետև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպեց կենտրոնի տնօրեն Մ․ Սահակյանի հետ։ Մարզպետն իր գոհունակությունը հայտնեց՝ կազմակերպված արտագնա դասախոսությունների և պացիենտների ուսուցողական ընդունելության կապակցությամբ։ Հանդիպման ընթացքում առաջարկվեց ստորագրել փոխհամագործակցության հուշագիր՝ մարզպետարանի և կենտրոնի միջև, որը կնպաստի մաշկաբանների և այլ մասնագիտական բժիշկների գործնական հմտությունների և մասնագիտական գիտելիքների բարելավմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45