Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզում նշվեց «Վորլդ Վիժն Հայաստանի» 30-ամյակը
05.11.2019
Նոյեմբերի 4-ին ՀՀ Տավուշի մարզպետարանի դահլիճում նշվեց «Վորլդ Վիժն Հայաստանի» 30-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր էդիլյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր էդիլյանը ներկայացրեց Տավուշի մարզում կազմակերպության կատարած աշխատանքները։ Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և մի շարք հյուրեր։
Տավուշի մարզում Վորլդ Վիժնը պաշտոնապես իր աշխատանքները սկսել է 2003թ․՝ Իջևան քաղաքում բացելով առաջին Տարածքային ծրագրի գրասենյակ, այնուհետև 2014թ. ևս մեկ գրասենյակ է բացվել Նոյեմբերյան քաղաքում: Անցած տարիների ընթացքում կազմակերպությունը Տավուշում աջակցել և շարունակում է աջակցել յուրաքանչյուր 2-րդ երեխայի։ Կազմակերպության աշխատանքների շնորհիվ «Վորլդ Վիժնը» Տավուշի մարզում կարողացել է բարեփոխել երեխաների կյանքի որակը։
Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես եկան Բերդի մշակույթի տան սաները։