Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Տավուշում հանդես կգա նոր ծրագրերով
05.11.2019
Հայկ Չոբանյանը հանդիպում է ունեցել Ջինիշյան հիշատակի հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանի և տնտեսական զարգացման ծրագրերի կոորդինատոր Լիանա Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այն ծրագրերը, որոնք իրականացվելու են Տավուշի մարզում, մասնավորապես՝ «Հայաստանի երիտասարդ ձեռներեցներ» և «ՏՏ, Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում գործազուրկ բնակչության համար»՝ ՀՀ մարզերում տնտեսական զարգացման խթանման նպատակով։
«ՏՏ և Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում գործազուրկ բնակչության համար» ծրագրի նպատակն է աջակցել 18-50 տարեկան բնակչությանը ՏՏ ոլորտում մասնագիտանալու և հետագայում նաև սկսելու իրենց սեփական բիզնեսն իրենց իսկ համայնքներում: Ծրագրի ընթացքում մասնակիցներն անցնելու են 6-ամյսա խորացված դասընթացներ և 2-ամսյա աշխատանքային պրակտիկա։
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր.
• ունեն ցանկություն սովորելու և հետագայում աշխատելու ծրագրավորման ոլորտում
• այդ թվում ցանկանում են ձեռք բերել բիզնեսի կառավարաման և տեխնիկական այլ հմտություններ
• ունեն ցանկություն մարզերում սկսելու իրենց սեփական բիզնեսը ՏՏ ոլորտում
• ունեն մասնագիտական խորհրդատվության ու ֆինանսավորում ձեռք բերելու կարիք
«Հայաստանի Երիտասարդ ձեռներեցներ» ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ջինիշյան հիշատակի հիմնադրամը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1993 թվականին: 1966 թվականից Ջինիշյան հիշատակի ծրագիրը կարևորագույն ծառայություններ է մատուցել և օգնություն տրամադրել Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Հարավային Ամերիկայում, Հորդանանում և Հայաստանում ապրող միլիոնավոր հայերի, որոնք ապրելով հակամարտության և անկայուն պայմաններում` դժվար կացության մեջ են եղել: