Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
04.11.2019
Նոյեմբերի 8-ին, ժամը 17։00-ին տեղի կունենա Իջևան համայնքի ավագանու հերթական նիստը, հետևյալ օրակարգով․
- «Իջևան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին
- «Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին
- Իջևան քաղաքի թիվ 1, թիվ 5 և թիվ 8 մանկապարտեզների հաստիքացուցակներում և դրույքաչափերում փոփոխություններ կատարելու մասին
- «Իջևան քաղաքի միջնակարգ երաժշտական դպրոց», «Արվեստի դպրոց» և «Ավանդույթ» ՀՈԱԿ-ներում սովորող հաշմանդամ և ծնողազուրկ երեխաների համար ուսման վարձավճարների արտոնություն սահմանելու մասին
- Իջևան քաղաքային համայնքի ավագանու 07․02․2019թ․ թիվ 11 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
- Իջևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի կառուցապատման հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
- Քաղաքաշինական և այլ նպատակներով հողամասեր հատկացնելու, ինքնակամ շինությունների և ինքնակամ օգտագործվող հողամասերի իրավական կարգավիճակը որոշելու մասին
- Այլ հարցեր