Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 25 տարեկան է․․․

04.11.2019

Նոյեմբերի 2-ին Տավուշի մարզպետարանի դահլիճում մեծ շուքով նշվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994 թվականին` Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա և մինչև հիմա տվել է 6000 շրջանավարտ։

Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը ներկայացրեց համալսարանի տարեգրությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

-Եթե գրվի համալսարանի պատմության մասին, չգիտեմ թե քանի հատորներ են պետք։ Դա էլի բավարար չի լինի ներկայացնելու համար այն ուժը, նվիրումը, ստեղծագործական, գիտական նվաճումները, որ ունեցել է համալսարանը։ Այս ամենի հիմքում եղել է հայ մարդը, քաղաքացին, երիտասարդը, նվիրյալը, ուսուցիչը, մանկավարժը։ Համալսարանի 100-ամյա հոբելյանի հետ շնորհավորում եմ նաև Իջևանի մասնաճյուղի 25-ամյակը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է լինի Տավուշի մայր բուհը,-շնորհավորելով ներկաներին ասաց Հայկ Չոբանյանը։

-25 տարի է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կատարում է ոչ միայն կրթական գործառույթներ, այլև սահմանապահի դեր է կատարում Հայաստանի Հանրապետության համար։ Այս բարձրագույն կրթօջախը կարևորվում է նաև այն գործառույթով, որ շենացնում է մի ամբողջ մարզ՝ մեր հայրենիքի մի կարևոր հատված,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Այնուհետև իրենց կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, պարային համույթը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05