Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկ Չոբանյանն աշխատանքային այց է կատարել Ոսկեվան

02.11.2019

Հոկտեմբերի 31-ին Հայկ Չոբանյանն այցելել է Ոսկեվան համայնք, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների և մանկավարժների հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, բնակիչների հետ քննարկել է առկա խնդիրները, այգեգործական պոտենցիալը և անասնապահության ցուցանիշները, որոնք բավանակին ցածր են։ Ոսկեվան գյուղից ամենաքիչ արտագաղթն է եղել՝ 20 տոկոս։

-Այս գյուղն այն քիչ գյուղերից է, որը շատ թե քիչ գտնվում է բարվոք վիճակում։ Դա ձեր վարքագծի, կեցվածքի, հոգատարության և երեխաների շնորհիվ է։ Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որ մեր երեխաները կոկիկ պայմաններում գնան դասի։ Մենք պետք է վերադարձնենք հոգատարությունը մեր դպրոցի, տան, փողոցի, համայնքի և հայրենիքի նկատմամբ,-ասաց Հայկ Չոբանյանը։

Ոսկեվանում առաջին հերթին կլուծվեն գազի, խմելու և ոռոգման ջրի խնդիրները։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05