Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են
01.11.2019
Տավուշի մարզում ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից աշնանացան հացահատիկի էլիտար սերմացուի ներկրման աշխատանքները։ Սերմացուն ներկրվում է կիլոգրամը 200 դրամով։ Արդեն ստացվել է 224 տոննա սերմացու՝ 197 տոննան աշնանացան ցորեն, 27 տոննան՝ աշնանացան գարի, որը բաժանվել է ցանկություն հայտնած համայնքներին։
Այս պահի դրությամբ կատարվել է շուրջ 2500 հա վար և 1700 հա ցանքս։ Աշնանացանի աշխատատանքները շարունակվում են։