Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի ղեկավարության հանդիպումը Տավուշի մարզի բուժհիմնարկների ղեկավարների հետ
01.11.2019
Հոկտեմբերի 29-ին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ Ծ․ Վարդանյանը, ՊԱԳ-ի պետի տեղակալ Գ․ Այվազյանը և ՊԱԳ-ի 1-ին փորձագիտական բաժնի պետ Ն․ Ավետիսյանը մասնակցեցին Տավուշի մարզի առողջապահական հիմնարկների գործակարգավարական խորհրդակցությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման բյուջեի փոփոխությունները 2019թ․ 3-րդ եռամսյակում բուժհիմնարկների կողմից պետական պատվերով իրականացվող ծրագրերի թերակատարումները և գերակատարումները, էլեկտրոնային ուղեգրումների փորձարարական ծրագրերի ընթացքը Տավուշի մարզի որոշ բուժհիմնարկներում։
Տիկին Ծ․ Վարդանյանի կողմից ներկայացվեց պետական պատվերի 2020թ․ հայտերի ներկայացման ժամկետները և ընթացակարգը։ Այնուհետև տեղի ունեցավ շահագրգիռ քննարկումներ բուժհիմնարկների ղեկավարների և ՊԱԳ-ի ղեկավարության միջև։
Խորհրդակցության 2-րդ մասում ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռ․ Տիգրանյանը բուժհիմնարկների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ-ում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների համեմատական վերլուծությունը, խոլերա հիվանդության ներթափանցման, տարածման, կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների մոբիլիզացիոն ծրագրերը, երեխաների «առողջության անձնագրի» ձևանմուշի, դրա տրամադրման, հաշվառման, լրացման կարգը և տվեց այդ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ։
Բուժհիմնարկների ղեկավարների հետ քննարկվեցին նաև զինակոչիկների կանխարգելիչ պատվաստումների ընթացքում ի հայտ եկած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Վերջում քննարկվեց «Բուժսպասարկման որակի բարելավման տեսլականի» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։