Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մենք ժառանգել ենք մի տնտեսություն, որը մեզ դատապարտելու է աղքատության, եթե տեղներիցս չշարժվենք․ Հայկ Չոբանյան

01.11.2019

Հայկ Չոբանյանն այցելել է սահմանամերձ Կոթի համայնք։ Մարզպետը շրջել է դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, որից հետո հանդիպել է ուսուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղի զարգացման հեռանկարները, առկա և հրատապ լուծում պահանջող խնդիրները։

-Մենք ժառանգել ենք մի տնտեսություն, որը մեզ դատապարտելու է աղքատության, եթե տեղներիցս չշարժվենք։ Մենք չպետք է անընդհատ խոսենք թե ինչ չի հնարավոր անել, այլ խոսենք, թե ինչ է հնարավոր անել։ Այսօր մեր գյուղում ավելի քիչ մարդ է ապրում քան 10 տարի առաջ և եթե այսպես շարունակվի, 10 տարի հետո ավելի քիչ մարդ է ապրելու, քան հիմա,-իր խոսքում ասաց Հայկ Չոբանյանը։

Կոթին ևս գրեթե գազաֆիկացված չէ, ունի խմելու ջրի խնդիր։ Մարզպետն առաջարկեց, որ բոլորն նրանք, ովքեր ցանկանում են գազ ունենալ, ցուցակագրվեն, որպեսզի այդ հարցը լուծվի։ Հայկ Չոբանյանն ասաց, որ մինչև դեկտեմբերի վերջ խմելու ջրի հարցը լուծված կլինի։ Քննարկվեց նաև 220 հեկտար այգի ունենալու հարցը։ Այս տարի համայնքում առկա բոլոր վարելահողերը պետք է մշակվեն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45