Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացել է հանրային քննարկում՝ ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ
30.10.2019
Հոկտեմբերի 28-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում, ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ, Տավուշի մարզպետարանում շահագրգիռ կողմերի հետ կազմակերպել էին հանրային քննարկում՝ ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, համապատասխան պետական կառույցների ոլորտային պատասխանատուները:
Հանդիպման նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև վերհանել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները և հնարավորություն ընձեռել շահագրգիռ կողմերին հանդես գալ առաջարկություններով:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական առկա ծրագրերը, զբաղվածության պետական գործակալության Տավուշի մարզի Իջևանի տարածքային կենտրոնի շահառուների հաջողված/հաջողության պատմությունները, քննարկվել են ծրագրերի ընթացակարգերը, դրանց հետ կապված խնդիրները, առկա ծրագրերի բարեփոխումները և հնարավոր այլ ծրագրերի անհրաժեշտությունը: