Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եթե իմանամ` վաղն աշխարհի վերջն է, ես այսօր ծառ կտնկեմ․քահանա Կառլ-Հայնց Շայդեն այցելել է Տավուշ

30.10.2019

Մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր ընդունել է հայ ժողովրդի մեծ բարեկամ քահանա Կառլ-Հայնց Շայդենին։ Կառլ-Հայնց Շայդեն Հայաստան է ժամանել «Գթության խոհանոց» ծրագրի 26-րդ շրջանի պաշտոնական բացման կապակցությամբ:

Այս պատկառազդու մարդու անմիջական ջանքերով արդեն 26 տարի գործող «Գթության խոհանոց» ծրագրի «Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ, Բերդ, Բերքաբեր, Կոթի, Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան բնակավայրերի, ինչպես նաև Գյումրիի, Թալինի հատուկ կարիքներով շուրջ 230 երեխայի հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում` երեխաների սննդի կազմակերպումը հոգալու համար:

Կառ-Հայնց Շայդեն սիրում է մեր երկիրը, բնությունը և ամեն անգամ կրկնում, որ ցանկացած երկիր կերազեր նման բնություն ունենալ։ Ամեն տարի Հայաստան գալիս Գերմանիայից՝ Էշախից, եղևնու փոքրիկ տնկիներ է բերում Հայաստան։ Դրանք աճում և ձևավորվում են «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում, այնուհետև իրենց տեղն են գտնում Հայաստանի տարբեր վայրերում:

Կառ-Հայնց Շայդեն միշտ ցավով է արձագանքել, երբ մարզեր այցելության ճանապարհին տեսել է խոշտանգված և վառելափայտ դարձած ծառերը բեռնված են բեռնատարներին: Ու միշտ ասել է. «Ինչ են անում այս մարդիկ, ոնց են սպանում իրենց երեխաների ապագան։ Եթե իմանամ` վաղն աշխարհի վերջն է, ես այսօր ծառ կտնկեմ»:

Նա մեծ ոգևորությամբ լսել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետևյալ խոսքը․«անտառագողերի ճամփան վերջնական փակելու ենք: Սա երկիր է և վերջ»: Այնուհետև տեղեկանալով, Հայկ Չոբանյանի՝ հաջորդ տարի առնվազն 10.000 ծառ տնկելու հայտարարության մասին, որոշել է մասն դառնալ այդ գեղեցիկ նախաձեռնությանը:

Այսօր «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի միջոցով քահանա Շայդեն 10 եղևնի է նվիրել մարզպետ Հայկ Չոբանյանին:

-Մենք լուրջ խնդիրներ ունենք անտառային հատվածի կորստի պատճառով և պետք է ձեռնամուխ լինենք դրանց լուծմանը։ Տավուշում ապօրինի անտառահատում գրեթե չկա։ Մարզում ունենք շուրջ 150․000 հեկտար անտառային ծածկույթ, որտեղ կա 30 տոկոս ավելացման հնարավորություն։ Սա այն ճիշտ ուղղությունն է, որով մենք պետք է էական փոփոխություն անենք մեր անտառային ծածկույթի և բնության վերականգնման համար։ Մենք պատրաստ ենք քննարկել, թե այս ուղղությամբ հաջորդ և ապագա տարիներին ինչպես ենք շարժվելու առաջ։ Անտառը միայն փայտը չէ, միայն բնութունը չէ, այն պտուղ է, հատապտուղ է, որը մարդկանց համար սոցիալական խնդիր է լուծում,- ասաց Հայկ Չոբանյանը։

Իջևանի Ազատամարտիկների պուրակում ծառատունկին մասնակցեցին Միխաել Ուիբելը, ով 1988թ. երկրաշարժից հետո մինչև 2018թ. դեկտեմբերի 7-ը համակարգել է Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության Հայաստանին ուղղված մարդասիրական օգնությունը, վերջինիս թոշակի գնալուց հետո նրա իրավահաջորդ Քրիստոֆ Ռենցը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն, ԳԿԽ ԲՎԵԿ ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը, ինչպես նաև երկրի և բնության նվիրյալ, ֆիզիկոս Ալբերտ Տոնեյանը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45