Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսպիսի հարթակներում է իշխում բացառապես մաքրամաքուր մշակույթը. Հայկ Չոբանյանը հանդիպել է «Զվարթնոց» Հայ երգի մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ

29.10.2019

Հոկտեմբերի 25-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «Զվարթնոց» Հայ երգի 2018-2019թթ. մրցույթ-փառատոնի մասնակիցների հետ:

Փառատոնն իրականացվում է «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի կողմից: Նպատակն է երիտասարդ սերնդի մեջ ժամանակակից մեթոդներով, ոչ ֆորմալ կրթությամբ սերմանել ու պահպանել հայ ազգային, ժողովրդական, դասական, հոգևոր, էությունում ամրապնդված կոմիտասյան երգը, հատկապես երաժշտական կրթություն չունեցողների և նյութապես անապահով պատանի երիտասարդների համար:

-Դուք որոշել եք, որ կարող եք երգել, համարձակորեն գնացել եք լսումների, շրջել եք դահլիճներով, ներկայացրել եք ձեր տաղանդը; Բոլորս հպարտանում ենք ձեզնով, բայց միայն հպարտությունը չի, որովհետև բոլորս փողոցում քայլելիս լսում ենք ոչ հայկական երաժշտություն, որը դեռևս չենք կարողանում արմատախիլ անել մեր միջից: Սա է արմատախիլ անելու ճանապարհը, այսպիսի հարթակներում է իշխում բացառապես մաքրամաքուր մշակույթը,- ողջունելով երեխաներին ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը:

Փառատոնին Տավուշի մարզից մասնակցել է 350 հոգի, որոնցից 7-ը արժանացել է 1-3-րդ կարգի դիպլոմների, 23-ին տրվել է «մշակույթի զինվոր» պատվոգիր: Պատվոգրերը և դիպլոմները մասնակիցներին հաձնել է մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ յուրաքանչյուր մարզի տրվելու է մարզին բնորոշ զարդանախշով 1 զույգ տարազ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10