Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերքի տոն

29.10.2019

Հոկտեմբերի 22-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ավանդական դարձած "Բերքի տոն" միջոցառումը: Միջոցառումը նպատակ ունի դպրոցում գովերգել հայ գյուղացու աշխատանքը, նրա ստեղծած բերքն ու բարիքը և Տավուշ աշխարհի աշունը:

Տոնակատարությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, ծնողներ, հյուրեր: "Բերքի տոնին" մասնակցում էին դպրոցի 3-9-րդ դասարանները՝ թվով 17 դասարան: Յուրաքանչյուր դասարան առանձին ներկայացրել էր ձևավորված, առատ ու ճոխ սեղաններ:

Միջոցառումն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ, պարային համարներով: Հանձնարարված ուտեստները ժյուրիի գնահատականին ներկայացնելուց հետո, երեխաները հյուրասիրեցին ու վայելեցին իրենց սեղանների բերքն ու բարիքը:
Այնուհետև մարզպետը շրջայց կատարեց դպրոցում և ծանոթացավ դպրոցի տարեգրությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:29:45