Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գարեգին Նժդեհի մոր՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյանի աճյունն ամփոփված է Դիլիջանի հին գերեզմանատանը

29.10.2019

«Թոնդրակ» արշավական ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուխտագնացություն Դիլիջան՝ Հայոց պետական և ռազմական գործիչ, քաղաքագետ, իմաստասեր Գարեգին Նժդեհի մոր՝ Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյանի (Տեր֊Հարությունյան) շիրիմին։

Ուխտավորների շարքում էին Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը, «Թոնդրակ» արշավական ակումբի տնօրեն Գոռ Ղազարյանը, Գարեգին Նժդեհի եղբոր թոռն ու միակ ժառանգորդ Վազգեն Տեր-Հարությունյանը, «Վահագն» ՌՀԲՀԿ-ի նախագահ Կարապետ Կարապետյանը, «Գարեգին Նժդեհ» երիտասարդական համամիավորում հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Տարախչյանը, երգիչ Գրիգոր Համբարյանը, մշակութային և հասարակական գործիչներ, գաղափարակիցներ։ Ուխտավորները ծաղիկներ խոնարհեցին Տիրուհի Գյուլնազարի Գյուլնազարյանի շիրիմին:

Դիլիջանի հին գերեզմանատունը, որտեղ ամփոփված է Տիրուհի Գյուլնազարյանի աճյունը, երկար տարիներ անհայտ է եղել և միայն 2001 թվականին՝ Գարեգին Նժդեհի ծննդյան 115֊-րդ ամյակին, մի խումբ հայրենասեր մարդկանց ջանքերով է հայտնաբերվել այն։

Հետայսու ամեն տարի հոկտեմբերի 27-ի մոտակա կիրակի օրը կկազմակերպվի ուխտագնացություն Նժդեհի մոր գերեզմանին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10