Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համաժողով՝ մարզում կրթության և տնտեսության սերտ համագործակցության նպատակով

28.10.2019

«Մասնագիտական կրթություն և
ուսուցում−համագործակցություն» ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ «Բիզնես և կրթություն−համագործակցություն» հիմնադրամի հետ համատեղ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում տեղի է ունեցել «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով:

Համաժողովին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՍՄ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության նախնական ֊արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈՒ) համագործակցություն» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, «Մասնագիտական կրթություն և ուսուցում−համագործակցություն» ծրագրի ղեկավար, «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի (ԲԿԳ) հիմնադիր Մարինե ժամկոչյանը:

Համաժողովի նպատակն էր՝ նպաստել մարզում աշխատաշուկա-մասնագիտական կրթություն համագործակցության ամրապնդմանը, մասնագիտական և կրթության համակարգի բարելավմանն ուղղված երկխոսության ձևավորմանը:

Քննարկվել են ոչ միայն Հայաստանի, այլև Տավուշի մարզի աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները, ձեռնարկությունների դերը նախնական֊արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցերում, ներկայացվեցին կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում կատարվող աշխատանքները:

Այնուհետև հյուրերն այցելել են Իջևանի գինու, կոնյակի գործարան, Բերդի պետական բազմագործառութային քոլեջ և «Տավուշ տեքստիլ» ընկերություն: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-20 17:07:03