Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գերմանական Ռեգենի շրջանի պատվիրակությունն այցելել է Տավուշ

28.10.2019

Հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզ է այցելել Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությունը։ Կողմերը կարեւորել են համագործակցության եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Դեռեւս 2011 թվականին, ԴՎՎ ինթերնեյշընլի (DVV International in Armenia) նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ, Տավուշի մարզի եւ Ռեգենի շրջանի ղեկավարների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Համագործակցությունն ընթանում է հիմնականում զբոսաշրջության ոլորտում։ Ոլորտի զարգացման նպատակով հիմնվել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը։

Սրա գործառույթն է՝ տուրիզմի զարգացման համար միջհամայնքային համագործակցության հնարավորություններ ստեղծել ամբողջ մարզում։ (Կազմակերպությունը ֆինանսավորվում է GIZ-ի, ինչպես նաեւ Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Կողբ եւ Այրում համայնքների կողմից)։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, Տավուշ-Ռեգեն համագործակցությունը կամրապնդվի նոր ծրագրերով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 10:51:09