Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հնդիկ գործարարները Տավուշի մարզի հետ առեւտրային կապեր են հաստատում
22.10.2019
Հոկտեմբերի 19-ին մարզպետ Հայկ Չոբանյանն ընդունել է Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության պատվիրակությանը: Պատվիրակությունը հետաքրքրված է Տավուշի մարզի հետ տնտեսական համագործակցության հնարավորություններով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղղությունները:
Այնուհետև հյուրերն այցելեցին մարզում գտնվող ՏՏ ոլորտի, գյուղատնտեսության և տուրիստական ոլորտներում հաջողած կառույցներ:
Հնդկաստանի պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկկողմ համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով: