Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի այցը Տավուշ
21.10.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում ունեցավ ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի հետ:
Մարզպետը դեսպանին ներկայացրեց Տավուշի մարզը և հնարավոր համագործակցության ուղղությունները:
Հայկ Չոբանյանը ներկայացրեց նաև վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Առանձին անդրադարձ եղավ տուրիզմին և գյուղատնտեսությանը, տեխնոլոգիական զարգացմանը։
Դեսպան Ուրազաևը հայտնեց, որ Թումոն շուտով կներդրվի Ղազախստանում:
Դեսպանը բարձր գնահատական հնչեցրեց հայկական կրթական համակարգի վերաբերյալ:
Հայկ Չոբանյանը Տավուշի սահմանամերձ համայնքների մասին խոսեց ոչ որպես վտանգի օջախների, այլ որպես հնարավորությունների միջավայրի, որտեղ առկա են հարկային և այլ արտոնություններ:
Քննարկման հիմնական նպատակն առևտրափոխանակման արդյունավետության բարձրացումն էր: Դեսպանը մասնավորապես խոսեց ցորենի, ալյուրի, էլեկտրասարքավորումների, էլեկտրական տրանսֆորմատորների ներկրման հնարավորության մասին։
Այնուհետև Թիմուր Ուրազաևն այցելեց «Քարարտ» քարի վերամշակման արտադրամաս և Իջևանի գինու գործարան: