Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվել են «Վերադարձ» ծրագրի հիմնական գործողությունները, ռազմավարական ուղղությունները, դերակատարները
19.10.2019
Հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Վերադարձ» ծրագրի հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի հիմնական գործողությունները, ռազմավարական ուղղությունները, դերակատարները:
Քննարկմանը մասնակցում էր հատուկ այս ծրագրի համար Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից ընտրված փորձագետ Տիգրանուհի Տարախչյանը:
Մինչ այդ տեղի է ունեցել հանդիպում միջազգային և բարեգործական այն կազմակերպությունների հետ, ովքեր կարող են իրենց մասնակցությունն ունենալ այս ծրագրում: Վերը նշված կազմակերպությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծել «Վերադարձ» ծրագրի կոալիցիա:
ՀՀ Տավուշի մարզպետարանը «Վերադարձ»-ը դիտարկում է որպես իր հիմնական և առաջնահերթ ծրագիր, որը պետք է էական նշանակություն ունենա մարզի զարգացման գործում: