Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշում կիրականացվեն ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրեր
19.10.2019
Հոկտեմբերի 18-ին մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպում ունեցավ «Հայ ֊ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպության անդամ Ժոզ Միլենեղիի հետ։
Հանդիպման ընթացքում Ժոզ Միլենեղն առաջարկեց կրթության ոլորտում ֆրանսերեն լեզվի զարգացման համար քայլեր ձեռնարկել, ստեղծել մի խումբ, որտեղ ներգրավված կլինեն ֆրանսերենի ուսուցիչներ և դասախոսներ։ Ծրագրի նպատակն է վեր հանել և ներկայացնել մարզում ֆրանսերենի դասավանդման խնդիրները, իսկ «Հայ-ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունն իր հերթին կփորձի լուծել այդ խնդիրները։
Հայկ Չոբանյանը հայտնեց իր պատրաստակամությունն ու աջակցությունը՝ ծրագրի իրականացման գործում: Համագործակցության արդյունքում ֆրանսերենի դերը կբարձրանա մարզում։
«Հայ ֊ֆրանսիական բարեկամության և փոխանակման» կազմակերպությունը 20 տարի է, ինչ կազմակերպությունը համագործակցում է Ֆրանկոֆոն շրջանների ուսումնական հաստատությունների հետ` ֆրանսերեն լեզուն տարածելու նպատակով։
Դեռևս 1996թ. Իջևանը բարեկամական կապ է ունեցել Ֆրանսիայի Վալանս քաղաքի հետ և համարվել է Ֆրանկոֆոն շրջան։
Կազմակերպությունն Իջևանում համագործակցում է ԵՊՀ ԻՄ֊ի հետ և փոխանցել է ֆրանսերեն բաժնի լավագույն ուսանողների ուսման վճարը, ինչպես նաև աջակցել է ֆրանսախոս ուսանողների վերապատրաստմանը՝ Ֆրանսիայում։
Հավելենք նաև, որ մեր դպրոցների մեծ մասում ուսուցանվում է ֆրանսերեն և Ժոզ Միլենեղը հիացած էր մարզում ֆրանսերենի բարձր մակարդակով։