Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ խորհրդակցություն է անցկացրել

15.10.2019

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը երեկ երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
 Խորհրդակցության օրակարգի շրջանակներում մարզպետներին է ներակայացվել Համաշխարհային բանկի վարկային միջոցներով մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել տեղական մշակույթի պահպանմանը և մարզերում տնտեսական աճի խթանմանը։ Այս առնչությամբ նախարար Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է այնպիսի մրցունակ նախագծեր, գաղափարներ մշակել, որոնք տվյալ տարածաշրջանն ավելի գրավիչ և նախընտրելի կդարձնի օտարերկրյա ու տեղի զբոսաշրջիկների համար։
 Հաջորդիվ նախարարը մարզպետներից լսել է ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել և անհատական աշխատանքներ տանել ծրագիր իրականացնող համայքների և շինարարների հետ՝ մեկնարկած շինաշխատանքները մինչ տարեվերջ ամբողջական ծավալով ու որակով ավարտին հասցնելու նպատակով։
 Հանդիպմանը խոսվել է նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալների բարելավման, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին գործող սպասարկման օբյեկտների սանիտարական մաքրության մակարդակի բարձրացման, ինչպես նաև տեսչական մարմինների հետ մարզպետարանների համակարգված աշխատանքին վերաբերող հարցերի մասին։

       mtad.am

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05