Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Դասավանդի’ր, Հայաստանը» պատրաստվում է ապագայի դպրոցների ստեղծմանը. Տավուշի հետ համագործակցության մեծ հեռանկար կա
15.10.2019
Հոկտեմբերի 12-ին և 13-ին «Դասավանդի'ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները Աղվերանում հանդիպել են իրենց շրջանավարտների հետ։ Երկօրյա հավաքի ընթացքում «Կրթության հավասարության» դեսպանների հետ միասին ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդության տեսությունը, ինչպես նաև քննարկվել է ապագայի դպրոցների կառուցվածքը։
Հանդիպման հատուկ հյուրը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էր: Մարզպետը խոսել է ընթացիկ մարտահրավերների և ավելի լավ ապագա ունենալու համար անհրաժեշտ առաջնորդության մոդելի մասին:
ՀՀ Տավուշի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցության արդյունքում, ծրագրի շրջանավարտները կներգրավվեն Տավուշի մարզի կրթության ոլորտի զարգացման գործընթացում: