Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«IQ Նոյեմբերյան» ուսումնական կենտրոնի երեխաների հաջողությունները...
15.10.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/22562_s.jpg)
Հոկտեմբերի 12-ին Երևանում IQ Center Global Education-ի նախաձեռնությամբ կայացած Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայի ընթացքում նոյեմբերյանցի երեխաները մեծ հաջողություններ են գրանցել։
Օլիմպիադային մասնակցել են 500-ից ավելի երեխաներ՝ Հայաստանից և արտերկրից: «IQ Նոյեմբերյան» ուսումնական կենտրոնի 4 սաներից 3-ը գրավել են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը, իսկ մեկը ստացել է «Սուպերչեմպիոն» մրցանակ։ «IQ Նոյեմբերյան» կենտրոնը գործում է արդեն 4 ամիս: