Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրցաշար՝ նվիրված Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին
14.10.2019
«Էվրիկա» զարգացման կենտրոնում անցկացվեց աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված արագ շախմատի մրցաշար, որին մասնակցեցին Իջևանի «Էվրիկա» զարգացման կենտրոնի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Աչաջրի շախմատի ակադեմիայի սաները: Մրցաշարին ներկա էր և երեխաների խաղին հետևում էր Տավուշի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։ Մրցումներն անցկացվեցին տարիքային տարբեր խմբերով՝ 10 տարեկանների, 12-16 տարեկանների և աղջիկների առանձին հաշվարկ:
10 տարեկանների միջև ծավալված մրցապայքարում 1-ին տեղը գրավեց «Էվրիկա» զարգացման կենտրոնի սան Վալերի Չապուխյանը, 2-րդ տեղում Նոյեմբերյանի ակադեմիայի սան Էդմոն Կիրակոսյանն էր, 3-րդ տեղում նույնպես Նոյեմբերյանի ներկայացուցիչն էր՝ Արսեն Միրզոյանը։ 12-16 տարեկանների տարիքային խմբում 1-ին տեղը գրավեց Աչաջուրը ներկայացնող Սարո Սարուխանյանը, 2-րդ տեղում Իջևանի շախմատի ակադեմիայի սան Տիգրան Գևորգյանն էր, 3-րդ տեղը գրավեց դարձյալ Աչաջրի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչը՝ Մհեր Մովսեսյանը։ Աղջիկների առանձին հաշվարկով 1-ին և 2-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Ամալյա Ավետիսյանը և Նոննա Դալլաքյանը Աչաջրի ակադեմիայից, 3-րդ տեղում «Էվրիկան» ներկայացնող Ելենա Ղալումյանն էր։ Մրցանակային տեղեր գրաված պատանի շախմատիստները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով։