Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ

11.10.2019

  Տավուշի մարզպետարանը գործարարներին հրավիրում է մարզի չորս տարածաշրջաններում սպանդանոցային տնտեսության հիմնման գործարար համագործակցության։

  Համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության՝ 2020 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտներում իրացվելու է բացառապես սպանդանոցային ծագում ունեցող միս։
 

 Տավուշի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից հաշվարկված են պահանջվող ներդրման և շահութաբերության չափերը, որի արդյունավետ կառավարման պարագայում ակնկալվում է շոշափելի շահութաբերություն:

  Մարզպետարանն իր աջակցությունն է առաջարկում անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման, բիզնես պլանների մշակման, շենք-սարքավորումների ընտրության,  նաև հողահատկացումների գործընթացներում։

  Պատրաստակամ ենք գյուղատնտեսության պետական օժանդակության ծրագրերի շրջանակներում ձեր բիզնեսին օգնել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով, որը ենթադրում է՝

•  5 տոկոս տոկոսադրույք,
•  գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 տոկոս,
• սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին՝ 0 տոկոս,
•  վարկի գումարը՝ 3-15 մլն․ ՀՀ դրամ,
•  վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,
•  մայր գումարի և տոկոսադրույքի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս։

 Նաև դիմողները կարող են օգտվել «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության» ծրագրից, որը տալիս է հետևյալ հնարավորությունները՝

•  կանխավճարի չափը՝ 20 տոկոս,
•  սուբսիդավորման արդյունքում՝
-  4 տոկոս տոկոսադրույք,
- սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին՝ 0 տոկոս,
• յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն․ ՀՀ դրամ,
•  լիզինգի մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,
•  մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը՝ 3 ամիս։


 Մանրամասների համար կարող եք զանգահարել 077-77-10-07 հեռախոսահամարով Վաղարշակ Սուքոյանին կամ 077-98-48-43 համարով՝ Տիգրան Սաքանյանին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57