Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշնանացան հացահատիկի ներկրման աշխատանքները շարունակվում են
11.10.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/22503_s.jpg)
Տավուշի մարզում շարունակվում են Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից աշնանացան հացահատիկի էլիտար սերմացուի ներկրման աշխատանքները /1 կգ-ը՝ 200 դրամ/։ Արդեն ստացվել և ցանկություն հայտնած համայնքներին է բաժանվել 120 տոննա սերմացու, որից 112 տոննան աշնանացան ցորեն, 8 տոննան՝ աշնանացան գարի։ Առաջիկա օրերին շուրջ 100 տոննա հացահատիկ ևս կներկրվի։
Ըստ համայնքներից ստացված օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 11-ի դրությամբ, մարզում կատարվել է շուրջ 1600 հա աշնան վար, 800 հա ցանք։ Աշնանացանի աշխատանքները շարունակվում են։