Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային պրակտիկայի հնարավորություն Տավուշի մարզպետարանում

08.10.2019

  Տավուշի մարզպետարանը մարզում տեղեկատվական ցանց ձևավորելու, ինչպես նաև մարզային հեռուստա և ռադիոընկերություների ստեղծման աշխատանքներում ներգրավելու համար փնտրում է կամավորների:

Դիմել կարող եք, եթե՝

- լրացել է Ձեր 16 տարին,
- հետաքրքրված եք լրագրությամբ,
- ունեք տվյալներ հավաքագրելու և վերլուծելու կարողություններ,
- ունեք փաստերի ստուգման հմտություններ,
- ունեք ռադիոյում և/կամ հեռուստատեսությունում աշխատելու ցանկություն,
- ունեք համակարգչից օգտվելու բազային գիտելիքներ՝ Word, Excel, G-mail, Power point, Internet։

Մեդիագրագիտություն, լրագրություն, ֆոտոլրագրություն, տվյալների վերլուծություն և նման այլ թեմաներով վերապատրաստումների մասնակցած լինելը և/կամ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Աշխատանքային պրակտիկան հաջող իրականացնելու դեպքում փորձնակը ձեռք կբերի.

1) գիտելիքներ լրագրության, տեղեկատվության կառավարման և բնապահպանության վերաբերյալ,
2) կազմակերպչական հմտություններ,
3) Տավուշի մարզպետարանում աշխատանքի փորձ,
4) հավաստագիր և անհրաժեշտության դեպքում նաև երաշխավորագիր- նամակ տվյալ աշխատանքն իրականացնելու համար,
5) ի վերջո, ընտրված անձը հնարավորություն կունենա աշխատել և հաղորդակցվել տարբեր ոլորտների առաջատար փորձագետների հետ, մասնակցել դասընթացների և վերապատրաստումների:

Պրակտիկայի տևողությունը՝ 3 ամիս (2019թ. նոյեմբեր, դեկտեմբեր – 2020 թ․ հունվար):
Փորձնակը ամսական զբաղված կլինի մինչև 20 ժամ: (Գրաֆիկը կկազմվի ընտրված փորձնակի հետ միասին՝ հաշվի առնելով նրա այլ զբաղվածությունները): Տավուշի մարզպետարանում փորձնակը աշխատելու է մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի թիմում:

Անհրաժեշտ փաստաթղթեր են.
1) համառոտ ինքնակենսագրություն,
2) 250 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ, թե ինչու եք ցանկանում կատարել այս աշխատանքը և ինչու հենց Ձեզ պետք է ընտրեն․
3) եթե ունեք որևէ նյութ(եր) հրապարակված որևէ մեդիա հարթակում, ապա կարող եք նաև դրանք կցել կամ ուղարկել հղումները:

Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել
evoskanyan-epf-north@epfound.am էլ. Հասցեով մինչև ս/թ հոկտեմբերի 30-ը, ժամը 18:00-ը: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 25-15-63 հեռախոսահամարով կամ այցելել Իջևան Ինֆոտուն:

Աշխատանքային պրակտիկան իրականացվում է Իջևան Ինֆոտան հետ համատեղ: Իջևան Ինֆոտունը կաջակցի այս հայտարարության տարածման, հայտերի ընդունման, գնահատման, ընտրության հարցերում ինչպես նաև կաջակցի հետագա փուլերում:

Տավուշի մարզպետարան
Իջևան Ինֆոտուն
ս նաև կաջակցի հետագա փուլերում:

Տավուշի մարզպետարան
Իջևան Ինֆոտուն
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18