Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աչաջուր համայնքն արդեն ունի բարեկարգված և նոր գրքերով համալրված գրադարան

07.10.2019

Հոկտեմբերի 5-ին Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերաբացվեց՝ վերազինված և նոր գրքերով համալրված: Ծրագիրն իրականացվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ:

IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչություն) IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Աչաջուր համայնքի գրադարանը բարեկարգվել, կահավորվել և նոր մանկական գրքերով է համալրվել:

Բացմանը ներկա էին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր:

Գրադարանի բարեկարգման աշխատաքներին աջակցել են նաև ՀՀ Տավուշի մարզպետարանը, Աչաջրի համայնքապետարանը և «Դեկորա գրուպ», «Վալան Պրոֆ», «Օստինատո» ու «Լեվլ» ՍՊԸ-ները:

Գրադարանը համալրվել է վերջին տարիներին հրատարակված մոտ 500 միավոր մանկական գունազարդ գրականությամբ՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, Հայկական գրադարանային ասոցիացիայի, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի, «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունների և «Նոյան Տապան», «Բուկինիստ» գրախանութների կողմից նվիրաբերված գրքերով։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը շնորհակալագրեր հանձնեց նախաձեռնության բոլոր աջակիցներին:

Միջոցառումն էլ ավելի գեղեցկացրին Աչաջուր համայնքի երեխաներն իրենց կատարումներով և բեմադրություններով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10