Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի ուսուցիչ․ Հայկ Չոբանյան, ՀՀ Տավուշի մարզպետ
05.10.2019
Սիրելի Ուսուցիչ,
Դու՛, որ գիտության լույսը սերունդներին փոխանցելու ճանապարհին անցնում ես մաքառումների միջով, անձնազոհ վարք ցուցաբերում, երբեմն հիասթափություն ապրում, չդավաճանելով քո խղճին ու առաքելությանը,
Դու՛, որ ոչինչ չես վերցնում քո աշակերտների հաջողության դափնիներից, բայցեւ կիսում ես նրանց ձախողումների պատասխանատվությունը,
Դու՛, ում վստահում ենք մեզ համար ամենաթանկը՝ մեր երեխաների հոգիները,
Մեր ժամանակների ամենանշանավոր հերոսն ես։
Տոնդ շնորհավոր, սիրելի Ուսուցիչ։