Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը

03.10.2019

 Այսօր Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչները Տավուշի մարզպետարանում անցկացրին հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին մարզպետարանի պատասխանատուներ, մարզի արտադրություն ու արտահանում իրականացնող, գյուղատնտեսությամբ զբաղվող, ինչպես նաև տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ։ Կորպորացիայի ֆինանսավարկային վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը նախ համառոտ տեղեկատվություն ներկայացրեց կազմակերպության մասին՝ նշելով, որ այն զարգացման պետական կառույց է և ֆինանսավորում է ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերի, ինչպես նաև տարածաշրջանների համաչափ զարգացմանը, արտադրության և արտահանման ծավալների ընդլայնմանը, կստեղծեն նոր աշխատատեղեր։ Հաջորդիվ ներկայացվեցին Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ֆինանսական աջակցության գործիքակազմն ու ծրագրերը։ Անդրադարձ եղավ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում լիզինգի տրամադրման պայմաններին ու ժամկետներին։ Նշվեց, որ մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների առավելագույն գինը 450 միլիոն ՀՀ դրամ է։ Լիզինգը տրամադրվում է մինչև 8 տարի մարման ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով, որից 7 տոկոսը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը։ Արդյունքում վարձակալի կողմից վճարվում է ընդամենը 4 տոկոս տոկոսադրույք։ Իսկ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։
 Հանդիպում-քննարկումը կորպորացիայի ներկայացուցիչների հետ անցավ հարց ու պատասխանի ձևաչափով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10