Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախանշվեցին ծրագրի հետ կապված հետագա քայլերը

02.10.2019

  Այսօր Տավուշի մարզպետարանում, մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, քննարկվեցին «Վերադարձ» ծրագրի հետ կապված հարցեր։ Քննարկմանը մասնակցում էր նաև հատուկ այս ծրագրի համար Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից ընտրված փորձագետ Տիգրանուհի Տարախչյանը։ Ծրագիրը նախատեսում է մինչև 2025 թվականը առնվազն հինգ հազար ընտանիքի վերադարձ ու վերաբնակեցում Տավուշի մարզում, հիմնականում սահմանամերձ բնակավայրերում։ Տիգրանուհի Տարախչյանը ներկայացրեց ոլորտում ունեցած իր փորձն ու փորձառությունը, ինչպես նաև իր պատկերացումները ծրագիրը արդյունավետ կյանքի կոչելու մասին։ Գործընթացում կարևորվեց համագործակցված աշխատանքը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների ու ՀԿ-ների հետ՝ միջազգային և տեղական բոլոր ռեսուրսների ներգրավմամբ։ Խոսվեց կայուն վերաինտեգրման հիմնախնդիրների և կարիքների գնահատման մասին։ Հատուկ ուշադրություն կդարձվի տների նորոգման, բիզնեսների աջակցության, մասնագիտական վերապատրաստման և աջակցության այլ ուղղությունների վրա։ Քննարկման արդյունքում նախանշվեցին հետագա քայլերը․ կմշակվի ռազմավարություն և գործողությունների հստակ ծրագիր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03