Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի պատգամավորներն այցելել են Տավուշ

02.10.2019

ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները սեպտեմբերի 30-ին այցելեցին Բերդի պետական բազմագործառութային քոլեջ:

Պատգամավորները շրջեցին քոլեջում և ծանոթացան ուսումնական հաստատության հնարավորություններին, կրթական ծրագրերին, որը կայացավ քննարկումների ձևաչափով: Սահմանամերձ բնակավայրերի մասնագիտական ուսումնական հաստատություններ այցի նպատակն է տեղում ծանոթանալ ոլորտի խնդիրներին:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՍՄ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, փորձագետներ, տարբեր մարզերից ժամանած ուսումնական հաստատությունների տնօրեններ:

ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ որոշեցին քննարկման ձևաչափով հանդիպում իրականացնել Բերդում, որպեսզի հասկանան՝ հրատապ և երկարաժամկետ լուծման ինչ խնդիրներ են ծառացած քոլեջների և ուսումնարանների առջև:

-Շատ ուրախ ենք, որ հենց Տավուշից եք սկսել այս քննարկումը, որովհետև մենք միշտ ասում ենք, որ հայրենիքը այստեղից՝ սահմանից է սկսվում: Մենք մեր երեխաներին պետք է ուղղորդենք, որպեսզի իրենք ավելի վաղ մտնեն մասնագիտական կրթության դաշտ՝ դեռևս դպրոցական տարիներից: Դպրոցական ծրագրերում պետք է ավելի շատ դնենք մասնագիտական կողմնորոշում ունեցող մեխանիզմներ: Եթե մենք գիտական, կրթական, մասնագիտական, փորձագիտական գործիքները չունենանք մենք ուղղակի տանուլ ենք տալու և ևս հարյուրավոր մարդկանց, ընտանիքների բախտի քմահաճույքին ենք հանձնելու: Մենք պետք է լուծենք այս խնդիրները, որովհետև այս մարդիկ ամենաթանկն են, որ ունենք: Ես համոզված եմ, որ մենք հաջողելու ենք այս դաշտում,- ասաց Հայկ Չոբանյանը:

Աշխատանքային այցի շրջանակում պատվիրակության անդամներն այցելեցին նաև «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի արտադրամասեր, որի հետ համագործակցում է Բերդի պետական բազմագործառութային քոլեջը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26