Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուշադրություն
01.10.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/22343_s.jpg)
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվող բոլոր ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, հրավիրում է մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին:
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:
Մասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից:
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման հետևյալ պայմաններով`
1. առավելագույնը 5 մլն դրամ,
2. տարեկան տոկոսադրույքը` 10%,
3. մինչև 5 տարի մարման ժամկետով,
4. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
Մանրամասների համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Տավուշի մասնաճյուղ հետևյալ հեռախոսահամարներով` 098-31-10-04 , 098-25-50-12
Էլ. փոստ` tavushdnc@yahoo.com , dkarapetyan@smednc.am