Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱԿ-ի դրամաշնորհով 3 մարզի 4 համայնքներում կհիմնվեն հատապտղի մարգեր, պտղատու այգիներ

01.10.2019

Տավուշի մարզի հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ կհիմնվեն պտղատու այգիներ, կկառուցվեն ջրարբիացման կետեր, կվերականգնեն վարելահողերն ու արոտավայրերը, կվերանորոգվեն դաշտային ճանապարհները:

Այս ծրագրի շրջանակներում ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդ, որում Տավուշի մարզից ընտրվել են Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Ծրագիրն իրականացնում է շրջակա միջավայրիի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի հարմարվողականության հիմնադրամի դրամաշնորհով:

Այս դրամաշնորհով Տավուշի մարզում կիրականցվեն հետևյալ ծրագրերը.

  • Արոտների բարելավում- 580 հա
  • Խոտհարքների բարելավում- 156 հա
  • Պտղատու այգիների հիմնում- 14.5 հա
  • Հատապտղային այգիների հիմնում- 2.1 հա
  • Ջրարբիացման կետերի կառուցում- 9 հա 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03