Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱԿ-ի դրամաշնորհով 3 մարզի 4 համայնքներում կհիմնվեն հատապտղի մարգեր, պտղատու այգիներ
01.10.2019
![](http://tavush.mtad.am/files/n_pics/22335_s.jpg)
Տավուշի մարզի հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ կհիմնվեն պտղատու այգիներ, կկառուցվեն ջրարբիացման կետեր, կվերականգնեն վարելահողերն ու արոտավայրերը, կվերանորոգվեն դաշտային ճանապարհները:
Այս ծրագրի շրջանակներում ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդ, որում Տավուշի մարզից ընտրվել են Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Ծրագիրն իրականացնում է շրջակա միջավայրիի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի հարմարվողականության հիմնադրամի դրամաշնորհով:
Այս դրամաշնորհով Տավուշի մարզում կիրականցվեն հետևյալ ծրագրերը.
- Արոտների բարելավում- 580 հա
- Խոտհարքների բարելավում- 156 հա
- Պտղատու այգիների հիմնում- 14.5 հա
- Հատապտղային այգիների հիմնում- 2.1 հա
- Ջրարբիացման կետերի կառուցում- 9 հա