Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սահմանամերձ Վազաշեն համայնքի ռմբակոծված մանկապարտեզը վերաբացվեց

30.09.2019

Հայ Օգնության Ֆոնդի կողմից՝ Մարդիկյան ընտանիք հիմնադրամի (ԱՄՆ) նվիրատվությամբ, Վազաշենում վերանորոգվել է համայնքի մանկապարտեզը:

Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ մանկապարտեզի պաշտոնական բացումը: Շուրջ 30 տարի սահմանամերձ Վազաշեն համայնքը մանկապարտեզ չի ունեցել: Այժմ մանկապարտեզ է հաճախում 22 երեխա:

Պաշտոնական բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱՄՆ-ից ժամանած շուրջ 30 բարերաներ, Էդուարդ և Ջանեթ Մարդիկյանները, ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Կառլ Բազարյանը:

-Մենք ունենալու ենք շատ երեխաներ, ովքեր իրենց երջանիկ կյանքն անց են կացնելու այս շենքում: Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում կվերանորոգենք շենքի մյուս հատված ևս: Մեր հիմնական նպատակն այն է, որ մարդիկ ամեն տարի ավելանան գյուղերում: Այս ամենին պետք է հասնենք մեր գործողություններով: Սա միակ հիմնական ճանապարհն է գյուղերում հաջողության հասնելու համար, հատկապես՝ սահմանամերձ գյուղերում,- ասաց Հայկ Չոբանյանը:

Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Էդուարդ և Ջանեթ Մարդիկյաններին, Կառլ Ղազարյանին՝ մշտական աջակցության և համագործակցության համար:

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ մենք չենք ապրում մարզում, մենք ապրում ենք Տավուշ աշխարհում:

Այնուհետև հյուրերը շրջեցին վերանորոգված մանկապարտեզի շենքում և ծանոթացան կատարված աշխատանքներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03